կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 12:21
Սպորտ

Սամսուն-2016. այսօր ռինգ է դուրս գալու Հայաստանի 4 ներկայացուցիչ

Սամսուն-2016. այսօր ռինգ է դուրս գալու Հայաստանի 4 ներկայացուցիչ

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Եվրոպա աշխարհամասի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ռինգ են դուրս գալու Հայաստանի 4 ներկայացուցիչ. 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ Հովհաննես Բաչկովն իրենց առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել եւ այսօր մրցելու են քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, իսկ 49 կգ Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն այսօր 1/8-ում անցկացնելու են իրենց առաջին մենամարտերը: Հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

 նուշը այսօր մրցելու Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրաիորայի հետ,  իսկ Բաչկովի մրցակիցը կլինի իտալացի Վիչենցո Արեչչան:

Արթուր Հովհաննիսյանի առաջին մրցակիցը կլինի բուլղարացի Տինկո Բանաբակովը, իսկ Աբգարյան Նարեկը կմեկնարկի  լեհ Յոժվիկ Մաչեյի հետ մենամարտով: