Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Այսօր տեղի են ունենալու քառորդ եզրափակիչի մենամարտերը: Կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Հայաստանի 6 ներկայացուցիչ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ դուրս կգա 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մեր մարզուհին կմրցի Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելի հետ:
64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Բաքվի Եվրոպական խաղերի եւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակը:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կիսաեզրափակիչի համար մենամարտում մրցելու է Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի հետ:
69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնի հետ:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ուժերը կչափի իտալացի Վիչենցո Պիցարդիի հետ, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը կմրցի Թուրքիան ներկայացնող Իբրահիմ Գոկցեկի հետ: