|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Հովհիկյանը մեկնարկային մենամարտում հաղթեց Իտալիան ներկայացնող Սալվատորե Կավալարոյին եւ դուրս եկավ 1/8, որտեղ մրցելու է Ռիտի Ամբագո (Դանիա)-Զոլտան Հարչսա (Հունգարիա) զույգի հաղթողի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 12-ին: Հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ է դուրս գալու նաեւ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով իր առաջին մենամարտում մրցելու է Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանի հետ: