Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին Բեռլինում:
Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ):
Աբրահամը Բեռլինում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է իր մրցակցի հետ: Մեր հայրենակիցը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ներկայումս պայքարելու է այդ տիտղոսը պաշտպանելու համար: Նա նաև նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին:
Նիկոլա Սյեկլոչայի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից 3-րդ մենամարտում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին՝ վերադարձնելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: