|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց, թե ինչու չհաջողվեց համախմբել ընդդիմության ուժերը:
«Համոզում եւ անկեղծություն չտեսանք: Հրապարակված քաղաքական օրակարգն ընդունելու դիմաց քողարկված կամ բացահայտ ակնկալիքները` այս կամ այն թեկնածուին աջակցելու համար, մեզ համար ընդունելի չէին»,- հայտարարեց նա եւ հիշեցրեց, որ ի սկզբանե ՀՅԴ-ն հայտարարել էր, որ անձի խնդիրն ամենակարեւորն ու առաջնայինը չէ:
Թեեւ համախմբում չեղավ, բայց ինքնին գործընթացը ՀՅԴ-ն կարեւորում է եւ համարում, որ հետագայում հնարավոր համագործակցությունների առումով որոշակի դաշտ ստեղծվել է:
«Մենք ռեալ ենք գնահատում իրավիճակը: Ռինգ դուրս գալուց առաջ պետք է մտածել ոչ թե մի քանի ռաունդ դիմանալու մասին, այլ հաղթելու: Եթե դուրս ես գալիս ռինգ, պետք է դուրս գաս հաղթելու համար»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը: