կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-11 11:37
Սպորտ

Բռնցքամարտի ԵԱ. այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ

Բռնցքամարտի ԵԱ. այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ

Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Պապիկյանն ու Հարությունյանը պայքարը սկսել էին 1/16-րդ փուլից: 

Երեկ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: