Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թալիշում հակառակորդի կողմից դաժանաբար սպանված Խալափյանների ընտանիքի զավակը` Գագիկ Խալափյանն այս պահին Երևանում է: Խալափյանն ունի 6 երեխա:
Yerkir.am-ի հետ զրույցում Խալափյանը նշեց, որ վերադարձել է Երևան, քանի որ այստեղ բարեկամներ ունեն և երեխաները նրանց մոտ են մնում:
«Չգիտեմ ինչ անել, բայց հետ վերադառնալ չեմ ուզում` հիշողությունները շատ դաժան են: Եթե Թալիշում չպետք է ապրեմ, հիմա Ղարաբաղում չեմ ուզում ապրել»,-ասում է Խալափյանը:
Նա տեղեկացրեց, որ Թալիշում «Թալիշ» բարեգործական ընկերությունում է աշխատել, օրվա ապրուստի գումարը կարողացել է վաստակել: «6 երեխա ունեմ` 6-13 տարեկան, նրանց պահել է պետք: Ուզում եմ երեխեքի մեջից նախ վախը հանեմ, հիմա վերադառնալ չեմ ուզում: Տուն չունենք այստեղ, տան խնդիրը պետք է լուծեմ, բայց չգիտեմ ոնց` հույսս Աստված է»,-ասում է Խալափյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ծնողներին հուղարկավորել է Ականաբերդում` այնտեղ բարեկամներ ունեին.«Չգիտեմ, է, ոչինչ չգիտեմ… Ծնողներս անգամ իրենց հայրական հողում չթաղվեցին: Հիմա միակ խնդիրս երեխեքիս անվտանգության հարցն է, որ տուն ու աշխատանք գտնեմ` լավ կլինի»:
Հ.Գ. Գագիկ Խալափյանին օգնելու համար բացվել է հաշվեհամար: