կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 10:26
Իրավական

«Բոլորը հասկացել են, թե ով ով է». Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին խոսել է. Aravot.am

«Բոլորը հասկացել են, թե ով ով է». Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին խոսել է. Aravot.am

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին` Նորիկ Սիմոնյանը, Aravot.am-ի հետ զրույցում արձագանքել է հորեղբոր` Արամ Սիմոնյանի «բացահայտումներին», որոնք վերջինս ներկայացնում է լրատվամիջոցներին:

Նորիկ Սիմոնյանը հերթական հիմարությունն է համարում հորեղբոր պնդումները, թե ինքն է սպանել հորը, հետո դին նետել են երկրորդ հարկից. «Հերթական հիմարությունն է…անհիմն հայտարարություն է … բազմաթիվ ապացույցներ և փաստեր կան, իսկ մնացածի մասին, մի փոքր էլ համբերեք, ես անպայման կխոսեմ»: Անդրադառնալով Արամ Սիմոնյանի հայտարարությանը, թե իր ձեռքի տակ առկա են բազմաթիվ ձայնագրություններ, որոնք կատարվել են եղբոր կողմից, առկա է նաև դեպքի օրը վեճի ձայնագրությունը, որը Սիմոնյանը պատրաստվում է հրապարակել եղբոր քառասունքի օրը, Նորիկ Սիմոնյանը պատասխանեց.

«Նախ չկա նման ձայնագրություն, եթե լինի` ավելի լավ … բացի այդ, քառասունքից արդեն 3 օր անցել է, և բոլորը հասկացել են, թե ով` ով է»:

Կայքը հիշեցնում է, որ Մանուկ Սիմոնյանի եղբայրը պնդում է, որ ունի ապացույցներ, որ եղբորը սպանել է եղբոր որդին` Նորիկ Սիմոնյանը, իսկ նրա մայրը` Ռուզաննա Մկրտչյանը, իր վրա է վերցրել հանցագործությունը: Արամ Սիմոնյանը պնդում է նաեւ, որ սպանությունը եղել է Նորիկ Սիմոնյանի սիրած աղջկա պատճառով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: