կարևոր
4816 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-20 12:30
Քաղաքական

Ալիևը, ելույթ ունենալով բռնազավթած Թալիշում, շատ բաց տեքստով ներկայացրեց իր ուզածը․ Ալվինա Աղաբաբյան

Ալիևը, ելույթ ունենալով բռնազավթած Թալիշում, շատ բաց տեքստով ներկայացրեց իր ուզածը․ Ալվինա Աղաբաբյան

Ահաբեկչական կազմավորում հանդիսացող Ադրբեջանի պարագլուխ Ալիևը, ելույթ ունենալով բռնազավթած Թալիշում, շատ բաց տեքստով ներկայացրեց

▪️ իր ուզածը՝ Հայաստանի լիակատար կապիտուլյացիա և օկուպացիա,

▪️ մեզ՝ հայերիս թողնված ընտությունը՝ կապիտուլացվել և օկուպացվել կամովին՝ ստորագրելով "խաղաղության" (իրականում կապիտուլյացիայի և օկուպացիայի) պայմանագիրը, կամ պատերազմով։

Բայց սա թշնամու կողմից մեզ պարտադրվող կեղծ ընտրություն է։

Իրական ընտրությունը շատ պարզ է՝ կամ հանձնվում ենք թուրքին ու նրան տալիս մեր հողն ու տունը, կամ չենք հանձնվում ու պահում ենք մեր հողն ու տունը։

Սա է։

Մնացյալը թշնամուց է ու սուտ, հակառակը պնդողները թշնամուց են ու ստախոս։

 

Ալվինա Աղաբաբյան

«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ