Էրդողանի թիկնապահները հարվածել են Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպանի կնոջը
Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դասախոսության ժամանակ նրա թիկնապահներն արգելել էին լրագրողների մուտքը, անգամ` քաշքշել և հայհոյել էին լրագրողներին:
Հայտնի է դարձել, որ թիկնապահներից մեկի հետ բուռն վեճի բռնված և արդյունքում նրա կողմից հարված ստացած լրագրողուհին Ամբերին Զամանն է, ով Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպան և ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կինն է: