կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 11:18
Իրավական

Որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջը. ոստիկանությունը` Մալաթիայում տեղի ունեցած սպանության մասին

Որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջը. ոստիկանությունը` Մալաթիայում տեղի ունեցած սպանության մասին

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 1976 թ. ծնված Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 1977 թ. ծնված Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նույն օրը, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, Արտակ Ա.-ին դեպքի վայրից բերման են ենթարկել բաժին: Վերջինս ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել է հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: