|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պաշտոնական այցով ԱՄՆ մեկնած` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել են բողոքի ցույցերով:
Հակաէրդողանական պաստառներ պարզած և «Ահաբեկիչ Էրդողան» վանկարկող թուրքերին լռեցնելու համար Էրդողանի թիկնապահները սպառնալիքներ են հնչեցրել: «Ոտքերդ Թուրքիա չդնեք»,- տեսանյութերից մեկում լսելի է թիկնապահներից մեկի՝ ցուցարարին ուղղված սպառնալիքը:
Ավելին՝ ցուցարարների՝ Էրդողանին ուղղված վիրավորանքները ոչ լսելի դարձնելու համար թիկնապահները կենդանիների ձայներ են հանել՝ խայտառակելով և\' իրենց, և\' նախագահին:
Հիշեցնենք, որ Էրդողանի թիկնապահները Էկվադորում կոտրել էին Էրդողանին «մարդասպան» անվանած պատգամավորի քիթը: