|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները 99 692 թուրքական լիրայի (մոտ 29.000 ԱՄՆ դոլար) քաղցրավենիք են պատվիրել:
Ըստ Birgun-ի՝ «Սարայ մուհալլեբեջիսի» խանութից հունիսի 22-ին կատարված պատվերի գումարը 71 անգամ գերազանցում է Թուրքիայում նվազագույն աշխատավարձը:
Համացանցում է հայտնվել քաղցրավենիքի խանութի կողմից տրամադրած կտրոնը, որի վրա, որպես պատվիրատու, նշված է Թուրքիայի նախագահականը:
Էրդողանի թիկնապահների պատվիրած ամենաէժան քաղցրավենիքի գինը եղել է 300 լիրա, իսկ պատվերի ընդհանուր գումարը 99.692 լիրա 10 քուրուշ (մոտ 29.000 ԱՄՆ դոլար):
