կարևոր
6049 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-09 21:16
Հասարակություն

Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է, թիկնապահները տաքսիով շտապել են հետևից․ Politik.am

Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է, թիկնապահները տաքսիով շտապել են հետևից․ Politik.am

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, օրերս անեկդոտային միջադեպ է դեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Լուսադեմին, ժամը 5-ի կողմերը, ՀՀ կառավարության շենքի Մելիք Ադամյան մուտքի դիմաց կանգնել է Նիսսան Քաշքայ մակնիշի մեքենա և սկսկել է անդադար ազդանշան տալ։ Ոստիկաններն արագ մոտցել են, վախենալով, որ կարող է հարձակվում են կառավարության շենքի վրա։ Մոտեցել են ու տեսել են, որ ղեկին Նիկոլ Փաշինյանն է, դարպասները բացել են ու նա ներս է մտել, բարձր բղավելով և հայհոյելով գնացել է իր աշխատասենյակ։

Փաշինյանի շենք մտնելուց հետո տաքսիով իր հետևից կառավարություն են հասել անվտանգության մի քանի աշխատակիցներ, որից հետո եկել էլ կորտեժը։

Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը այդ օրը տանից է եկել և ակնհայտորեն անձնական խնդիրներով նյարդային է եղել։ ԱՆձնական մեքենայով փախել է թիկնապահներից։ Թիկնապահներից մի քանիսն էլ մինչև կորտեժի մեքենաների գալը տաքսիով շտապել են շեֆի հետևից։

Փորձեցինք կապ հաստատել Փաշինյանի աշխատակազմի հետ, որպեսզի եղած տեղեկությունների մասով մեկնաբանություններ ստանանք, սակայն մեր զանգերն, ինչպես միշտ, այս անգամ էլ անպատասխան մնացին։

Աղբյուրը՝ Politik.am