կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-28 12:36
Տարածաշրջան

Հերթական սկանդալը՝ Էրդողանի թիկնապահները ծեծել են իրենց ղեկավարի կուսակիցներին

Հերթական սկանդալը՝ Էրդողանի թիկնապահները ծեծել են իրենց ղեկավարի կուսակիցներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ` գրանցվել է հերթական սկանդալը:
Ըստ Siyasihaber-ի՝ թղթակից Ֆաթիհ Յափարն իր «Անվտանգություն» վերնագրված հոդվածում պատմել է «Ադնան Մենդերես» օդանավակայանում Էրդողանի թիկնապահների անկարգությունների մասին: Նրա խոսքով՝ օդանավակայանում ծագած վեճը կանխելիս Էրդողանի թիկնապահների կողմից բռնության են ենթարկվել Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Աթիլլա Քայան և նույն կուսակցության անդամ` Քեմալփաշայի քաղաքապետ Արիֆ Ուղուրլուն: 
Թղթակիցը պատմել է, թե ինչպես են Էրդողանի թիկնաահները նրանց «գամել» պատին և սկսել հարվածել:

Իզմիրի քաղաքապետ, մեջլիսի անդամ Բունյամին Դմեմրը նույնպես ենթարկվել է բռնության: Էրդողանի թիկնապահները ձեռքերով պահել են նրա գլուխն ու ծեծելով տարել զուգարան: Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: