|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը: ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովի վարույթում կա «Յանդեքսի» վերաբերյալ հարց, բայց դրա հետագա ընթացքի մասին ոչինչ չհայտնեց:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հանձնաժողովը «Յանդեքսի» գործունեության մեջ գտել է տաքսի ծառայությունների մատուցման շուկայում մրցակցությունը խաթարող հանգամանքներ եւ հակված է տուգանել այդ ընկերությանը: Հաշվի առնելով, որ «Յանդեքսի» եկամուտները այնքան էլ մեծ չեն, կարելի է սպասել, որ տուգանքը կարող է կազմել ընդամենը մի քանի մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում