Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների հետ:
Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում բարեփոխված Սահմանադրության որոշ դրույթների վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել, բայց նախագահը փարատել է իր անհանգստությունը:
«Բավականին արդյունավետ էր հանդիպումը: Ես մի քանի հարցադրում ունեի, որի սպառիչ պատասխանը ստացա: Այնտեղ ինձ անհանգստացնող մի քանի կետ կար, բայց ես դրանց սպառիչ պատասխանը ստացա: Առաքելական եկեղեցու և մնացած կրոնների հավասարության խնդիրն էր ինձ անհանգստացրել: Ես պարզապես չէին նկատել, թե կոնկրետ ինչ է գրված: Այնտեղ գրված էր, որ մեզ համար, հայ իրականության մեջ առաջնահերթը Հայ առաքելական եկեղեցին է: Բայց, դե, մնացածին էլ չենք կարող արգելել: Այստեղ շատ անելիքներ ունի մեր եկեղեցին. պետք է ամեն ինչ անել, որ ավելի բարձրանա մեր առաքելական եկեղեցու դերը, որպեսզի կարողանանք զերծ մնալ աղանդավորների ներթափանցումից մեր հոգևոր կյանք: Մենք չենք կարող արգելել աղանդավորությունը, որովհետև դա չափանիշներին դեմ է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նախագահը բացատրել է, թե նույնիսկ քրիստոնեության մեջ կան տարբեր ուղղություններ`կաթոլիկներ, ուղղափառներ, բողոքականներ և այլն:
«Ես համաձայն եմ այն տեսակետին, որ այդ ուղղություններն արգելելու իրավունքը մենք չունենք: Մեզ համար պետք է մի կարևոր փաստ լինի` մնալ հայ»,- եզրափակեց Ախոյանը: