|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
«Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ, քաղաքապետ Սամվել Դարբինյանի մորաքրոջ որդին՝ Վիկտոր Դարբինյանը, որը երկար տարիներ ՀՀԿ անդամ է եղել, Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ներկայանում է «Համախմբում» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի երկրորդ համարն է։ Վիկտոր Դարբինյանը Վանաձորի «էլիտար» տաքսի ծառայության տնօրենն է։ Նա ամիսներ առաջ քաղաքապետին մեղադրել է իր բիզնեսը ձեռքից խլելու փորձերի մեջ, անգամ դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Սամվել Դարբինյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բանավոր սպառնալիքների և այլ գործողությունների միջոցով փորձում է իր ընկերության՝ Վանաձորում ուղևորափոխադրման ծառայություն իրականացնելու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ընկերությունն ու գույքը գրանցել իր անվամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։