կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 09:55
Քաղաքական

Թալինի գործող քաղաքապետի անգործությունը. երբ ամենախոսունը դատարկ փողոցներն են. «Ժամանակ»

Թալինի գործող քաղաքապետի անգործությունը. երբ ամենախոսունը դատարկ փողոցներն են. «Ժամանակ»

«Ապրիլի 17-ին Թալինում ընտրելու են համայնքի նոր ղեկավարի։ Թեկնածուները երեքն են՝ գործող համայնքապետը, հանրապետական Սարգիս Արամյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Թալինցիներից փորձեցինք պարզել, թե ինչ է արվել գործող համայնքապետի կողմից իր ղեկավարած տարիներին, պատասխանները, սակայն, հուսադրող չէին։ Խոսեցինք նաև համայնքապետի թեկնածուներից «Հայկական վերածնունդի» ներկայացուցչի՝ Գառնիկ Գրիգորյանի հետ, ով ասաց՝ գործող համայնքապետ Արամյանը քաղաքի համար ոչինչ էլ չի արել։ Թալրնի խնդիրներն, ըստ Գիրգորյանի, բազում են՝ սկսած աշխատանքից, վերջացրած ոռոգման ջրի խնդրով։ Թալինցիները մեզ հետ զրույցում մեր ուշադրությունն էին հրավիիում դատարկ փողոցների վրա և ասում էին՝ Թալինում մարդ չի մնացել։ Նրանք ընտրությունների հետ մեծ հույսեր չեն կապում, ասում են՝ արդեն ցուցակներից երևում է, թե ինչ է սպասվում, ցուցակներում ներառվածների զգալի մասը արդեն վաղուց երկրում չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։