Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով այժմ Թալինում է, լրագրողների հետ զրույցում խոսեց ընթացող ընտրությունների մասին: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հին մեթոդներով է առաջնորդվում` կուտակումներ են ՀՀԿ-ի շտաբի մոտ, Երևանի թաղապետեր են այստեղ, անգամ փոխքաղաքապետը, որոնք եկել են աջակցելու Հանրապետական կուսակցության այս գործելաոճին, Վարդանյանն արձագանքեց. «Ես տեղյակ եմ` նախորդ ընտրություններում ինչեր են կատարվել, համեմատելու չի, և այս առումով որևէ դժգոհելու բան չունեմ: Կուսակցություն է, իր ռեսուրսը պետք է օգտագործի, իր մարդուժը օգտագործի, խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ, որ այդ ամենն արտառոց չէ: Վստահ եմ, որ մեր երկրի համար` մանավանդ այս իրավիճակում, բոլորն էլ հասկանում են, որ սա ընդամենը համայնքի ղեկավարի ընտրություն է, և ժողովուրդն ինքը պետք է կատարի իր ընտրությունը: Նկատի ունենալով նախորդ արվածները` մանավանդ այն, թե նախորդի գլխին ովքեր են կանգնած, քաղաքացին պետք է որոշի: Ճնշումները, վախի զգացումները միայն կխանգարեն»: Վարդանյանը նկատեց, որ բավական ակտիվ է ժողովուրդը. ժամը երկուսի դրությամբ 1500 ընտրող է մասնակցել, որը միջին մասնակցություն է:
«Այս ակտիվությունը, նաև մեր մասնակցությունը, սթափեցրեց նրանց»,- ասաց Վարդանյանը: ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ վերջին 10 օրը լինելով Թալինում` ականատես է եղել, որ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանին հարգում են, և որևէ վատ բան չի լսել նրա հասցեին. դաստիարակված, հեղինակություն վայելող, հարգանք վայելող անձնավորություն է: Ըստ Վարդանյանի, թալինցիներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան, նրանք պետք է գիտակցեն և գիտակցում են, որ իրենց համայնքն է սա, և իրենք պետք է ընտրեն քաղաքապետին: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ի շտաբը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է մոբիլիզացնում, Աղվան Վարդանյանը նկատեց. «Ընտրությունների օրն է, ես չէի ուզենա քարոզչական շերտեր լինեին: Նախկին մարզպետը համարում է իր կյանքի ու մահու խնդիրը և փորձում է վերականգնվել, և սա ակնհայտ է: Բարձրաստիճան շատ հանրապետականներ այս օրը ոչ թե Հրազդանում են, այլ Թալինում: Դե կուսակցություն է, իրենց կուսակցական խնդիրներն են: Ինձ համար տարօրինակ է այլևս վերջնականապես նախկին, ընդմիշտ նախկին մարզպետի ակտիվությունը»: