Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թալինի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանը մինչ այս պահը չի մասնակցել քվեարկությանը: Այս մասին հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը: Մեր լրագրողը նաեւ տեղեկացնում է, որ մինչ այս պահը ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարողանում կապ հաստատել, զրուցել Արամյանի հետ:
Նրանք անգամ փորձել են Արամյանին «բռնացնել» ՀՀԿ-ի շտաբում, սակայն ապարդյուն:
Շտաբում գտնվողները նախ փակել են բոլոր դռները լրագրողների առջեւ, այնուհետեւ նրանցից մեկը հայտարարել է, որ Արամյանը զբաղված է` «իր ընտրությունները կազմակերպելով»:
«Լարվածություն կա իր մոտ, մի ժամից կանցնի»,- հայտարարել է շտաբի անդամը: Այնուհետեւ գործող քաղաքապետի թիմակիցը Արամյանի լարվածությունը համեմատել է քննությանը պատրաստվող ուսանողի հետ, ով հանգստանում է միայն այն դեպքում, երբ 5 է ստանում:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե լրագրողները հանգիստ կարողացել են շփվել մյուս երկու թեկնածուների հետ, բայց ՀՀԿ-ական թեկնածուի հետ չեն կարողանում, ի վերջո, որտե՞ղ է Արամյանը, վերջինիս կուսակիցը հայտարարել է. «Ինքը ամեն տեղ էլ կա»:
Նշենք, նաեւ, որ լրագրողների երկար համառելուց հետո շտաբի դուռը բացել են. Արամյանն այնտեղ չէր, սակայն այնտեղ էր Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ով եւ համակագում է աշխատանքները: