Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Ելք» դաշինքն առաջարկել էր անվանափոխել ու նոր անուն տալ մայրաքաղաքի 5 փողոցի:
Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ «Ելք»-ի առաջարկությունը պետք է քննարկման դրվի ինչպես հանրային սեկտորում, այնպես էլ մասնագետները պետք է իրենց կարծիքը հայտնեն:
Ըստ քաղաքապետի` կան որոշակի խնդիրներ այն առումով, որ նախկինում այդ փողոցներն արդեն իսկ անվանափոխվել են ու կրկին վերանվանվել նույն անուններով: «Հիմա պետք է քննարկում լինի: Հասարակության կարծիքը հաշվի կառնենք, և մասնագետների հիմնավորում կլինի, նոր միայն ՀՀԿ-ն իր կարծիքը կհայտնի»,- նշեց նա:
Հարցին, թե քաղաքապետն արդյո՞ք սկզբունքայորեն դեմ չէ, որ նախկին բոլշևիկների անուններով փողոցներից ազատվենք, Մարգարյանը պատասխանեց, որ մենք մեր պատմությունից չպետք է հրաժարվենք: «Բայց, մյուս կողմից, անունները, որ առաջարկում է «Ելքը»` մեր ազգային հերոսների, բնականաբար, կողմ ենք դրան: Այսինքն` պետք է հասկանանք հետևյալը` հատկապես որ փողոցները անվանափոխել և երբ: Օրինակ` Լենինգրադյանի դեպքում մենք չենք պատրաստվում այդ փողոցն անվանափոխել, քանի որ այսօր մենք Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցում ենք, քույր քաղաքներ ենք, տեղի բնակիչներն էլ են սովորել այդ անվանմանը, ուստի մենք հարմար չենք գտնում այդ փողոցն անվանափոխել»,- ասաց քաղաքապետը:
Մարգարյանը նշեց նաև, որ ժամանակ է պետք`քննարկումներ իրականացնելու և խնդրին լուծում տալու համար: «Այդ առումով` չենք շտապում»,- խոսքն ամփոփեց նա: