|
Փոխարժեքներ
01 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկում է ընդդիմադիր հասարակական գործիչներ, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը:
Այս դատավարությունը ստացել է պայմանական «Իմնեմնիմի-2» անունը: Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալեցին Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ինչպես նաև Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, ով ավելի ուշ ազատ արձակվեց։ Ձերբակալություններն իրականացրել էին դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները, ովքեր նաև խուզարկություններ էին անցկացրել վերջիններիս բնակության վայրերում։ Միևնույն ժամանակ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Antifake.am-ի շենքը՝ առգրավելով տեխնիկական և լրագրողական սարքավորումներ՝ տեսախցիկներ, բարձրախոսներ, համակարգիչներ, շտատիվներ և տվյալների կրիչներ։ Քրեական գործը վերաբերում է փոդքասթի նոյեմբերի 8-ի թողարկման ընթացքում արված արտահայտություններին։ Իշխանությունները դրանք որակել են որպես «խմբակային խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ»։ Հաղորդավարների և նրանց իրավապաշտպանների խոսքով՝ այդ արտահայտությունները եղել են քաղաքական մեկնաբանություններ՝ ի պատասխան Ազգային ժողովի նախագահի նախկինում հնչեցրած հրապարակային վիրավորանքներին։ Իսկ Ազգային ժողովի խոսնակը հայտարարել է, որ թողարկումը նաև պարունակել է «սպառնալիքներ»։
Այսօրվա դատական նիստում պետք է քննվի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցների վերանայման հարցը: