Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին Թալինում քաղաքապետի ընտրություններ են սպասվում, 3 օրից թեկնածուների առաջադրման ժամկետն Է մեկնարկելու, բայց գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի վերաառաջադրման հարցում երեկվա դրությամբ ՀՀԿ-ն, մեր տեղեկություններով, դեռ որոշում չէր կայացրել։ Արամյանին նախորդ ընտրություններում աջակցում էր Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, քաղաքապետ աշխատելու տարիներին էլ Արամյանը հեռու չմնաց աղմկահարույց պատմություններից։ Քաղաքապետը հանրությանն առավել հայտնի դարձավ 2014 թվականին տեղի ունեցած հայտնի միջադեպից, երբ նրա հարազատների, մասնավորապես եղբոր ու վարորդի անունները հնչեցին մի ծեծի առիթով՝ բռնության էր ենթարկվել Հայաստան գաղթած սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանը։
Երեկ քաղաքապետի հետ կապվել չհաջողվեց։ Մյուս թեկնածուն, չնայած հերքումներին, ըստ շրջանառվող լուրերի, թալինցի ՀՀԿ– ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կինն է՝ մասնագիտությամբ բժիշկ, Թալինի ավագանու անդամ Թամարա Գևորգյանը։ Երեկ Մնացականյանը մեզ հետ զրույցում կրկին վրդովված հերքեց. «Նման բան չկա, ես չգիտեմ, թե ովքեր են այդ լուրերը տարածել»։ Նախկին քաղաքապետը տեղյակ չէր, թե ում է հարազատ կուսակցությունն առաջադրելու, աջակցելու։ Մնացական Մնացականյանն ու Սարգիս Արամյանը հակասություններ ունեն դեռ 2012-ից, երբ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ Մնացականյանը սատարում էր Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վորոշ Խաչատրյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։