Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հենրիկին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանաչում են բոլորն, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, տատիկի ու մայրիկի հետ մաքրում էր Երևանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին` հոգալու կենցաղային ծախսերը: Հենրիկին սակայն վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չէր տեսնում. պարզվել է, որ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդությամբ և այժմ գտնվում է «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում:
Նրան բուժման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ դեղորայք, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նույնիսկ նրա ամենօրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ: Նրան օգնելու համար բացվել է հաշվեհամար ԻնեկոԲանկում ՀՀ 2050057830501002, տատիկի` Վիկտորիա Համբարձունյանի անունով:
Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 094-644551 տատիկ, 096-481310 մայրիկ: