|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 2014 թվականի սեպտեմբերի 18-20-ը կգործուղվի Փարիզ` Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներին մասնակցելու համար:
Դավիթ Հարությունյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Դավիթ Հարությունյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: