Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 15-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հրապարակված գլուխներում կան կետեր, որոնք իր համար անհասկանալի են:
«Ինձ համար որոշակի հարցականներ մնացին հատկապես այնտեղ, որտեղ խոսվում է մարդու իրավունքների մասին: Այդտեղ ահագին բաներ կան, որոնք անհասկանալի են, և ես փորձել եմ իրավաբանների հետ որոշ բաներ քննարկել, հասկանալ և հնարավոր է նաև, որ առաջարկների տարբերակ ներկայացվի»,- ասաց Ավետիսյանը:
Պատգամավորը նշեց, որ ամբողջությամբ ծանոթացել է հրապարակված գլուխներին: Նա անդրադարձավ նաև Վենետիկի հանձնաժողովի` սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսված որոշ դրույթները վերանայելու առաջարկին:
«Վենետիկի հանձնաժողովը իր որոշակի եզրակացությունը, ուղղությունը տալիս է, բայց դե երկրները իրենք են որոշում` դրանք ընդունելի են, թե ընդունելի չեն»,- ընգծեց Ավետիսյանը:
Նա նշեց նաև, որ դեռևս չի կարող ասել` Սահմանադրության մյուս գլուխները երբ կհրապարակվեն:
«Ինչքան շուտ հրապարակվեն, այնքան լավ»,- ասաց պատգամավորը:
«Ինձ համար հրապարակված տարբերակի ծավալը, որպես Սահմանադրություն, շատ է թվում և նաև որոշակի բաներ կան, որոնք անհասկանալի են և ես փորձել եմ իրավաբանների հետ քննարկել դրանք: Ո՞վ է ասում, որ սա իդեալական փաստաթուղթ է: Սա այն տարբերակն է, որի շուրջ քաղաքական կառույցները, քաղաքագետներն ու իրավաբանները համապատասխան եզրակացություններ պետք է անեն»,- ասաց Ավետիսյանը: