Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը: Ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Քննարկվող հարցը բխում է մեր ազգային անվտանգության ռազմավարությունից ու ռազմական դոկտրինից»,- հայտարարեց նա:
Շարմազանովի խոսքով` դա օրինաչափ է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, իսկ այս երկու երկրները գտնվում են անվտանգության նույն համակարգի` ՀԱՊԿ-ի մեջ: «Այս զորախումբը դե ֆակտո գործում է, դրա մասին նախագահն է անցյալ տարի հայտարարել, և սա որևէ գաղտնիք չէ, և պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասին պայքարեն անվտանգության սպառնալիքների համար: Այո, մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում, ու եթե մարդիկ գտնում են, որ դա պետք է փոփոխության ենթարկվի, դա քաղաքական ճաշակի խնդիր է, և ես այդպես չեմ կարծում»,-ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ սա մեր ռազմավարական դոկտրինից է բխում, և քանի դեռ նոր դոկտրին չունենք, պետք է եղածն ամրագրենք: «Ադրբեջանի մասով խոսք գնաց` կարող է ստորագրել, թե` ոչ: Ոչ, անհնար է, քանի որ նախ` պետք է լինի համապատասխան իրավապայմանագրային բազա: Ադրբեջանն ու Ռուսաստանը անվտանգության տարբեր համակարգերի մեջ են»,-ասաց Շարմազանովը, ապա նշեց, որ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը Պակիստանի հետ մեկտեղ խրախուսեց Ադրբեջանի ագրեսիան ապրիլյան պատերազմի ժամանակ:
«Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք: ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է ռազմական այս կամ այն բլոկի մեջ լինենք: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև նրան այլընտրանք չկա, ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- եզրափակեց Շարմազանովը: