կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 14:15
Տարածաշրջան

Էրդողանը «1915» անունով նոր կամուրջ է կառուցում

Էրդողանը «1915» անունով նոր կամուրջ է կառուցում

Թուրքիան այսօր է նշում Չանաքքալեի ճակատամարտի 101-ամյակը:

Այդ կապակցությամբ ճառով հանդես եկած` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե «իրենք չեն վախենում նահատակությունից, քանի որ այն «պաշտոն» է, որին պետք է  հասնել»: «Պետք է արյուն հոսի, որպեսզի երկիրը հայրենիք դառնա»,-ասել է նա՝ նշելով, որ Չանաքքալեի ճակատամարտի կարևորությունը չընկալողները չեն հասկանա Թուրքիայի մղած «պայքարի» իմաստը:

Էրդողանի խոսքով՝ պետք է Թուրքիայի նոր սերունդը հասկանա և գիտակցի այդ ճակատամարտի կարևորությունը և հաճախ այցելի այդ վայրը:

Թուրքիայի նախագահը հայտնել է նաև, որ «1915-ի կամուրջ» անունով կառույցի շինարարությունը կավարտվի 2023 թվականին՝ ի հիշատակ «թշնամու դեմ կանգնած» Չանաքքալեի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վրա ստվեր գցելու նպատակով Չանաքքալեի միջոցառումները տեղափոխել էին այդ օրը, սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի նույն միջոցառումները տեղի են ունեցել ավանդաբար նշվող օրը` մարտի 18-ին: