|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է Ստամբուլը երկու մասի բաժանելու իր ծրագիրը, որը ԶԼՄ-ները որակել են որպես «խելահեղ»:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը, խոսքը Ստամբուլի կողքին նոր քաղաք` Նյու Ստամբուլ կառուցելու մասին է: Այն տեղափոխելու է քաղաքի կենտրոնը դեպի սեւծովյան ափ` հեռու պատմական եւ ճարտարապետական արժեքներից:
Էրդողանը, որը 4 տարի Սատմբոլի քաղաքապետ է եղել, համարում է, որ ներկայիս մեգապոլիսը գերբնակեցված է. դրա բնակչության թիվը շուտով կանցնի 17 միլիոնից: Նախագծի նյութերում նշվում է նաեւ, որ նպատակ է դրվել քաղաքի բնակչությանն առավել լավ պաշտպանել երկրաշարժերից ու այլ բնական աղետներից, ստեղծել ապրելու համար իդեալական պայմաններ: