|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Աստարաչայ գետի վրա նոր ճանապարհային կամուրջ կառուցել. հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրուլա Խադեմիին։
Նրա խոսքով՝ կամրջի կառուցումն իրականացվում է երկու երկրների միջև տրանսպորտային հոսքերի և միջազգային տարանցման ավելացման նպատակով։ Չորս գոտիներով կամուրջը կունենա 97 մետր երկարություն։
Հիշեցնենք, որ Իրանը նախկինում նախընտրում էր ավելի շատ օգտագործել հայկական երթուղին, քան ադրբեջանականը, սակայն ՀՀ իշխանությունների «շնորհիվ», Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածը հայտնվել է թշնամու վերահսկողության տակ, որով անցնելիս այժմ իրանցիները հարկադրաբար տուրք են վճարում, իսկ Տաթև-Աղվանի նոր ճանապարհը անհարմար է իրանական բեռնատարների համար: