կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 16:06
Քաղաքական

Միայն դժոխքից են դեպի դրախտ կամուրջ կառուցում. Թովմասյանը անեկդոտ հիշեց

Միայն դժոխքից են դեպի դրախտ կամուրջ կառուցում. Թովմասյանը անեկդոտ հիշեց

Խորհրդարանում «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծի` երկրորդ ընթեցմամբ քննարկման ժամանակ հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ մեզանից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ առնչվել է այս խնդրին, երբ, նայելով Երևանի տարբեր շենքերի, մտքում ինչ-որ բաներ է ասել ճարտարապետների հասցեին: Պատգամավորը նշեց, որ, չլինելով ճարտարապետ, այդուհանդերձ, առաջարկություններ է ներկայացրել:

«Նախագիծը կյանքի կոչվելու պարագայում էականորեն կկարգավորվեն այն խնդիրները, որոնք կան. նախագիծը գալիս է լուծելու այն խնդիրները, թե ինչ անկախությամբ օժտված կլինի և ինչպես կհամադրվի պետական քաղաքականության և անկախ այս մասնագիտական մարմնի համագործակցությունը, և սրա արդյուքում կստանանք ճիշտ լուծումներ»,- ասաց Թովմասյանը:

Նա նաև ճարտարապետների մասին անեկդոտ հիշեց: «Երբ որոշվում է դրախտը դժոխքին միացնող կամուրջ կառուցել, տեսնում են, որ միայն դժոխքից են, կամուրջ կառուցելով, եկել, ասում են, որ դրախտում ճարտարապետներ չկան: Ներողություն եմ խնդրում իմ բարեկամ բոլոր ճարտարապետներից, ես հուսով եմ` այս օրենքի ընդունումը կնպաստի, որ այդ շինարարությունը, եթե կա, երկու կողմից լինի»,- ասաց Թովմասյանը:

Հիմնական զեկուցող` քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգյսյանը նշեց, որ, ըստ էության, Թովմասյանը համահեղինակ է, և ի պատասխան անեկդոտի` նշեց, որ աշխարհի ամենահին արձաններից մեկը Հին Եգիպտոսում է` ճարտարապետի արձան է, որին աստվածացրել են, քանի որ բուրգերից մեկի հեղինակն է: «Աստվածացնել պետք չէ, բայց դժոխք ուղարկել էլ պետք չէ»,- ասաց նա: