Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հյուրընկալվել է թուրքական ATV և A Haber հեռուստաալիքների համատեղ եթերին:
Նա զրույցի ընթացքում պարբերաբար հայտնել է, որ քրդերի հետ ոչ մի խնդիր չունեն, «իրենց խնդիրն ահաբեկիչների հետ է», սակայն նաև քննադատել է քրդերին Տիգրանակերտն (Դիարբեքիր) Ամեդ կոչելու համար:
«Ամեդն ի՞նչ է: Ի՞նչ է կատարվում»,- ասել է Էրդողանը՝ մոռանալով, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Տիգրանակերտ այցից առաջ նույնպես իր պաստառների վրա Դիարբեքիրի փոխարեն օգտագործել էր հենց Ամեդ անունը: