կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 17:06
Հասարակություն

Չի վճարվել երկու ամսվա աշխատավարձ․ ահազանգում են Հայփոստում մաքրման աշխատանքներ կատարողները

Չի վճարվել երկու ամսվա աշխատավարձ․ ահազանգում են Հայփոստում մաքրման աշխատանքներ կատարողները

Հայփոստի բաժանմունքներում մաքրման աշխատանքներ կատարող «ՍՔԱՅ ԳՐՈՒՊ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության աշխատակիցները բողոքում են, որ իրենց չի վճարվել Մարտ եւ Ապրիլ ամիսների  աշխատավարձը։ Այս մասին ասվում է «ՍՔԱՅ ԳՐՈՒՊ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության աշխատակիցների տարածած հայատարարության մեջ։

 «Չի վճարվել անգամ այն դեպքում, որ աշխատողներն այս ծանր ամիսներին չեն դադարեցրել մաքրումը ու վտանգելով իրենց կյանքը՝ գնացել են աշխատանքի ու անընդհատ շնչել են քլորի հոտը, կատարել են ախտահանում, մաքրում, որպեսզի մեր քաղաքացիները պատշաճ սպասարկվեն բաժանմունքներում։ Աշխատակիցները մտահոգված են ու չգիտեն՝ երբ են ստանալու երկու ամսվա աշխատավարձը՝ այն էլ այս դժվար ժամանակահատվածում»։