Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր 83 տարեկան հասակում մահկանացուն է կնքել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը` Եզնակ Ռուստամյանը։
Համեստ մտավորականն իր ողջ կյանքում օգնել է հազարավոր հիվանդների, աշխատել խղճով եւ նվիրվածությամբ, անցել բժշկի դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը։
ՀՅԴ Բյուրոն եւ Հայաստանի Գերագույն մարմինը խոր վշտով ցավակցում են սիրելի ընկերոջն ու Ռուստամյան ընտանիքին անգնահատելի կորստի կապակցությամբ։
Եզնակ Ռուստամյանի հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշաբթի` ապրիլի 24-ին, ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտի արարողությունը կայանալու է ապրիլի 25-ին` ժամը 14:00-ին` նույն եկեղեցուց։