Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ուր է հասել Ցեղասպանության ժամանակ սկսված թալանը.գրում է քրդամետ Demokrathaber կայքը՝ տեղեկացնելով, որ Թուրքիայում հայկական հերթական եկեղեցին է վաճառքի հանվել: Համացանցում առևտրի համար նախատեսված կայքում թուրքերն այս անգամ էլ «գովազդել» են Բուրսայում կառուցված հայկական` 300 տարվա եկեղեցին:
Ըստ Demokrathaber-ի՝ եկեղեցու «սեփականատերը» նախնական պահանջում է 1,5 միլիոն դոլար:
Անշարժ գույքի գործակալության աշխատակից Թայֆուն Օզենգինլերը նշել է, որ վաճառքի հանված հայկական եկեղեցին նախկինում ծառայել է հայերին և հույներին: Նրա խոսքով՝ Սեթբաշը թաղամասը, ուր գտնվում է եկեղեցին, եղել է հայահոծ: «Բոլոր անկյուններում պատմության բույր կա: Եռահարկ եկեղեցին, որը զբաղեցնում է 512 քմ տարածքի 300 քմ-ը, մինչև 1980-ականները տարբեր նպատակներով է օգտագործվել, որից հետո լքված վիճակում է»,- ասել է նա:
Օզենգինլերը հայտնել է, որ եկեղեցու «սեփականատերը» ապրում է արտասահմանում, սակայն եկեղեցին ունի ևս երեք բաժնետեր: «Ես միայն նրանցից մեկի հետ զրուցելու առիթ եմ ունեցել»,- նշել է նա:
1986 թվականին Բուրսայի հիմնադրամների տնօրինության կողմից որպես պատմական արժեք գրանցված եկեղեցին անմխիթար վիճակում է:
Ըստ Demokrathaber-ի՝ մինչև 1915-ը Բուրսայում և Բուրսային կից Իզնիքում, Ենիջեյում և Ենիքոյում եղել է հայկական ավելի քան 17 եկեղեցի:
Կայքը հիշեցնում է, որ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայի ղեկավարների հրահանգով քանդվել էր, տեղում կառուցվել էր «Սեթբաշը» դպրոցը, իսկ բռնագրավված հայկական մյուս եկեղեցիները 1915 թվականից հետո վաճառվել էին անհատների՝ քաղաքից դրանց շունչը ոչնչացնելու նպատակով: