Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Հայաստանի արևմտամետ-սորոսական ուժերն այս օրերին ԱՄՆ-ն ու Լոս Անջելեսը դարձրել են իրենց տան հայաթը կամ ավելի ճիշտ փող աշխատելու դյուքանը:
Ակնհայտ է դարձել, որ նիկոլի խաղաղության օրակարգը մտել է փակուղի: Իսկ հնարավոր է, որ արևմուտքը սկսի մտածել նիկոլի վրայից թռնելու մասին: Իսկ հայկական քաղաքական դաշտի գործակալական ցանցը Սպիտակ տան առաջ շարք կանգնելով ամեն մեկը փորձում է ապացուցել, թե ինքը նիկոլից ավելի լավ կարող է վաճառքի հանել հայրենիքը ու բնականաբար դրա միջոցով նաև ինչ-որ կլոր գումար կպցնել:
Հետաքրքիր է իմանալ, թե որտեղի՞ց է գոյանում հիշյալ խմբերի ամերիկյան մի քանի շաբաթյա մեծածախս այցերի բյուջեն:
Երկու շաբաթ առաջ Armenian Society of Los Angeles-ում (այս անվանումը հատուկ դրեցի քանի որ միության հայկական անվանման պատճառով շատ հաճախ դա սխալմամբ կապում են Լոս Անջելեսի իրանահայերի հետ) կայացած հանրային հանդիպման ժամանակ այդ մասին հարց են ուղղել արման բաբաջանյանին, ինչը մնացել է անպատասխան, հանդիպելով միջոցառման կազմակերպիչների կոշտ արձագանքին:
Ռոբերտ Մարգարյան
Քաղաքագետ-իրավաբան