կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 13:30
Տարածաշրջան

Թուրքիայում 1 միլիոն դոլարով եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքիայում 1 միլիոն դոլարով եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքիայում հայկական գյուղեր, գերեզմանատան և այլ տարածքներ վաճառող անշարժ գույքի գործակալության կայքն այժմ էլ Բուրսայում գտնվող Քեմերլի եկեղեցին է վաճառքի հանել` 1 միլիոն դոլարով:

Հավելյալ տեղեկությունների համար T24-ի լրագրողը զանգահարել է առքուվաճառքի գործակալ Նուսրեթ Աքյուզին, ով, հրաժարվելով տեղեկություն տրամադրել, ասել է. «Վաճառում ենք, սակայն տեղեկություն չենք տրամադրում սեփականատիրոջ մասին: Գովազդում բոլոր մանրամասնությունները կան: Թույլ մի տվեք կրկնել նույն բանը: Երեկվանից ի վեր ինձ զանգահարող 50-րդ անձն եք, ենթադրում եմ՝ լրագրող եք: Տեղեկություններն ամբողջությամբ գովազդում են»:

Կայքը նշում է, որ եկեղեցին, որպես մասնավոր սեփականություն, գրանցվել է հույների բռնի արտագաղթից հետո: 13-րդ դարի վերջին կառուցված և  մեկ միլիոն դոլարով վաճառքի հանված եկեղեցու մասին գովազդում նշված է. «780 քմ մակերեսով եկեղեցին եռահարկ է, յուրաքանչյուր հարկն ունի երեք բնակարանի համապատասխան տարածք: Տարիքը՝ 31 +: Հնարավոր է նաև փոխանակում»:

Կայքը նշում է, որ ուղղափառ աշխարհի կարևորագույն եկեղեցիներից համարվող Քեմերլի եկեղեցում են գտնվում 1676 թվականին Ժ. Քովելի գրավոր աշխատություններ:  Եկեղեցու գմբեթն ու զանգակատունը 1855 թվականի փետրվարին տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ չեն փլուզվել, սակայն, չնայած 1883 թվականի վերանորոգմանը, բնօրինակի առանձնահատկությունները չեն պահպանվել:

Եկեղեցու մասին գովազդին կարող եք ծանոթանալ այստեղ: