| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիայի Բունդեսթագը այսօրվա իր օրակարգում ներառել էր Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ, որի քննարկման առաջարկով հանդես էր եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Ուշ երեկոյան ծավալված բուռն քննարկումներին նախապես ծրագրված քվեարկություն չի հաջորդել, քանի որ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդդիմադիր ձախերի եւ իշխող կոալիցիոն եռյակի միջեւ` մինչեւ ապրիլ սեղանին դնել նոր փաստաթուղթ, հայտնում է «Ռադիոլուրը»:
45 րոպե տեւած քննարկումից հետո հարց ծագեց բանաձեւի քվեարկության նպատակահարմարության մասին, քանի որ իշխող կոալիցիոն եռյակը հայտարարեց` այժմ` այս պայմաններում ու այս տեսքով բանաձեւի քննարկումը աննպատակահարմար է: Ցեղասպանության հարցում հայամետ մոտեցում ունեցող ձախերը եւս ձեռնպահ մնացին` հայտարարելով, որ բանաձեւն այս տեսքով իրենց չի բավարարում, քանի որ դրանում խիստ քողարկված է խոսվում կոնկրետ Ցեղասպանության մասին: Նրանք Գենոցիդի վերաբերյալ սեփական բանաձեւով պատրաստվում են հանդես գալ Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցին` ապրիլի 24-ին ընդառաջ:
Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարեց , որ եթե իրոք մինչեւ ապրիլի 24-ը քվեարկության կներկայացվի նոր բանաձեւ, որը կներառի 3 հիմնադրույթ, ապա ինքը ետ է կանչում ներկայացրած բանաձեւը: Նախապայման հանդիսացող 3 հիմնադրույթները հետեւյալն են.
Այսպիսով, Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւի քվեարկությունը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր կանաչների եւ իշխող կոալիցիոն եռյակի միջեւ ձեռք բերվեց այդ համաձայնությունը:
Մանրամասները` այստեղ: