կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-01 15:17
Աշխարհ

Էրդողանի դեմն առեք. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակ

Էրդողանի դեմն առեք. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակ

Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած «Կանաչներ» կուսակցության համանախագահ, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակ, ազգությամբ  թուրք  Ջեմ Օզդեմիրը նույնպես արձագանքել է Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet թերթի դեմ գործողություններին ու դրա աշխատակիցների ձերբակալությանը:

Ըստ Demokrathaber-ի՝ Օզդեմիրը նշել է, որ դաշնային կառավարությունը մտահոգություն է հայտնում Թուրքիայում մամուլի ազատության կապակցությամբ, մինչդեռ Թուրքիայում մամուլի ազատություն չկա: «Ի՞նչ մամուլի ազատություն: Թուրքիայում մամուլի ազատություն գոյություն չունի, հետևաբար՝ մտահոգվելու կարիք էլ չկա»,- ասել է Օզդեմիրը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի կապ չունի դեմոկրատ լինելու, մարդկային և ազգային փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև արևմտյան այլ արժեքների հետ: «Որպես այդ արժեքների կրող՝ Արևմտյան աշխարհը պետք է Էրդողանի դեմն առնի»,-հայտարարել է պատգամավորը:

Անդրադառնալով նաև Թուրքիայում մահապատժի վերականգնման ուղղությամբ քննարկումներին՝ Օզդեմիրը նշել է, որ նման դեպքում վերջ կտրվի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններին: «Նա, ով ցանկանում է մահապատիժը վերականգնել, կարող է անդամակցել Հյուսիսային Կորեային կամ մեկ ուրիշին, սակայն ոչ երբեք ԵՄ-ին»,- ասել է կուսակցության ղեկավարը: