|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ժամեր առաջ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ «State of Union»-ը («Պետության դրության մասին»): Ամեն տարի տեղի ուենցող ուղերձը, որի ժամանակ երկրի ղեկավարը ներկայացնում է երկրի ներքին և արտաքին դրությունը, առանց միջադեպերի չանցավ:
Ելույթի սկզբում՝ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանման մասին հայտարարությունից հետո, Թրամփը մոտենում է ամբիոնին, որի վերևում նստած էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և ԱՄՆ փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսը: Թրամփը ելույթից առաջ նրանց հանձնեց իր ելույթի տեքստը, որից հետո հրաժարվեց դեմոկրատ Փելոսիի՝ իրեն մեկնած ձեռք սեղմել:
Մոտ մեկուկես ժամ տևած ելույթի ավարտից հետո, որի ժամանակ Թրամփն անդրադարձել էր երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության և այլնի մասին, Նենսի Փելոսին ոտքի է կանգնում և հրապարակավ պատռում Թրամփի ելույթի տեքստը:
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին Թրամփին իմպիչմենտի ենթարկելու առաջամարտիկներից է: