|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։
Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Արթուր Վանեցյանը, իր խորհրդականի՝ Արմեն Դավթյանի հետ։
Հիշեցնենք, որ բանաստեղծ Արմեն Դավթյանը մոտ 20 տարի աշխատել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, նրան այս տարվա մարտի սկզբին ազատեցին ՀՀ վարչապետի ռեֆերենտի պաշտոնից, եւ նա աշխատանքի անցավ ԱԱԾ-ում՝ որպես տնօրենի խորհրդական»: