|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում Սայմոն Ուիլքինսոնը փետրվարի 23-ին և 24-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես եկավ դասախոսությամբ, ինչպես նաև ներկայացրեց «Խորանարդ» ֆիլմը:
Circa69 անվան տակ հանդես եկող Սայմոն Ուիլքինսոնը բնորոշում է իրեն որպես միջպլատֆորմային արվեստագետ: Նրա աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն և առցանց ու կատարողական արտահայտչամիջոցներ՝ հաճախ միաժամանակ համատեղելով բոլոր այս մոտեցումները։
«Խորանարդ» ֆիլմը վիրտուալ իրականության փորձ է, որը ձգտում է հանդիսատեսին ներկայացնել պատմության ամենատարօրինակ զանգվածային անհետացումներից մեկը՝ անհետացածների թողած ութ նամակ-ապացույցի հիման վրա: Ներկայացումը պատմում է 1959 թ․ Մոգական հովտի Այդահոյի Հումանիտար գիտությունների քոլեջի ութ ուսանողների խորհրդավոր անհետացման մասին։ Ուսանողների՝ իրենց ծնողներին գրած նամակները նրանցից մնացած միակ իրն էր: Նամակները հայտնաբերվել են սև փայտե խորանարդում: Այս խորանարդից է սկսվում պատմության նոր հետազոտությունը։ «Խորանարդը» բազմազգայական վիրտուալ իրականության փորձառություն է, որը ձեզ դնում է անհետացածներից մեկի դերում։
«Այս ֆիլմը տաբեր արտահայտչամիջոցների միաձուլման հրաշալի օրինակ է: Այն նորարարական մոտեցում է և ներկայացնում է Միացյալ Թագավորությունում կինոարվեստի զարգացման նոր հնարավորությունները»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: