|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարզերում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, այն այս տարի կրում է «Լավագույնը` Բրիտանիայից» խորագիրը:
Մարտ ամսվա ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում, Ապարանում և Ալավերդիում: Դիլիջանում ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկել է մարտի 2-ին։ Ցուցադրություններ կլինեն նաև մարտի 7-ին և 9-ին: Ապարանում ֆիլմերը կներկայացվեն մարտի 11-ից 13-ը, իսկ Ալավերդիում`մարտի 16-ից 18-ը:
«Փառատոնի հասանելիությունը մարզերում ապահովելը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է: Յուրաքանչյուր տարի մենք ընտրում ենք տարբեր մարզեր` հնարավորություն տալով բոլորին մասնակից դառնալ փառատոնին», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 20-ին, և ցուցադրվել էր յոթ ֆիլմ: