|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում կտրվի Բրիտանական ֆիլմերի 11-րդ ամենամյա փառատոնի մեկնարկը:
Փառատոնի բացման օրը կցուցադրվի «Ակվարիում» ֆիլմը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժ ֆիլմի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» յուրատիպ և եզակի արդի պատում է մեր ժամանակների մասին:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու է ինը ֆիլմ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2013-ը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում է ֆիլմեր` նվիրված թեմայի բարձրաձայնմանը:
Մուտքն ազատ է բոլոր ցուցադրությունների համար: