|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սեպտեմբերի 14-19-ը Երեւանում մեկնարկվում է ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը:
Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին նշում է, որ այս տարի փառատոնին մասնակցելու հայտեր են ստացել ավելի քան 40 երկրներից. «Սակայն հիմնական հիմնական շեշտը այս տարի դրված է հայկական անիմացիայի վրա: Մրցույթում ներկայացվել են առնվազն 4 հայկական ֆիլմեր»:
Փառատոնի համակարգող Րաֆֆի Մովսիսյանի խոսքերով` այս տարի կներկայացվեն նաեւ արտամրցութային մի շարք միջոցառումներ, որոնց թվում` «20-ամյա անկախ անիմացիա» խորագրով ծրագիրը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: «Այս ծրագրում ներառված են հայ ռեժիսորների լավագույն անիմացիոն ֆիլմերը, որոնք նկարահանվել են վերջին 20 տարիների ընթացքում»,- ասաց Ր. Մովսիսյանը:
ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին: Սպասվում է, որ փառատոնում կցուցադրվեն 5 նոր ֆիլմեր: Նշենք, որ փառատոնում ներկայացված են 4 մրցութային ծրագրեր`լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական եւ հեռուստատեսային ժանրերում: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, տիկնիկային թատրոնում, կլինեն նաեւ բացօթյա ցուցադրություններ Սիրահարների այգում: