Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
Մարտ ամսվա ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում: Մարզային ցուցադրությունները կմեկնարկեն մարտի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցում` «Բելը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։
«Յուրաքանչյուր տարի փառատոնային ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում: Ամեն տարի ընտրվում են տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի փառատոնը հասանելի լինի ողջ հանրապետությունում: Այս անգամ ևս ֆիլմերը կցուցադրվեն տարբեր քաղաքներում` հասանելի դառնալով հնարավորինս մեծ թվով մարդկանց»,- ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Դիլիջանից հետո փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Վեդի և Խարբերդ քաղաքներում` մարտի 16-ից 18-ը: Այնուհետև ֆիլմերը կցուցադրվեն Արմավիր քաղաքում` մարտի 20-ից 22-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին և նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել էին «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։ Երևանյան ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 6.000 հանդիսատես: