Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չինաստանը հայտարարել է, որ հետախուզության MI5 բրիտանական ծառայությունը մնացել է «007 գործակալի մասին ֆիլմերի» ազդեցության տակ։ Այսպես է Պեկինն արձագանքել հակահետախուզության եւ MI5 ներքին հետախուզության բրիտանական գործակալության նախազգուշացմանը երկրի խորհրդարանում «չինական ազդեցության գործակալի» մասին։
MI5-ի տվյալներով՝ Լոնդոնում գտնվող փաստաբանը «գիտակցաբար մասնակցել է քաղաքական միջամտությանը» խորհրդարանում։ Տեղեկացվել է, որ Քրիստին Լին աշխատել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անունից, որպեսզի ազդեցություն ստանա ի հաշիվ նվիրատվությունների:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ժխտում է «միջամտության գործունեությանը» մասնակցությունը՝ մեղադրանքներն անվանելով «խուճապային նկատառումներ՝ հիմնված որոշ անձանց սուբյեկտիվ ենթադրությունների վրա»։
«Գուցե ոմանք չափից շատ են դիտել 007 գործակալի մասին ֆիլմերը, ինչը հանգեցրել է անտեղի մտավոր ասոցիացիաների»,- ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։