|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մինսկում ավարտվել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 20-րդ միջազգային՝ «Բելառուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:
Մրցումների 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող Էռնեստ Հայրապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ստեփանակերտցի մարզիկը 2015թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: