Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Բուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Հունվարի 30-ին մրցագորգ դուրս եկավ առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով ներկայանում էր 71 կգ քաշային կարգում:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Միհրան Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով առավելության հասավ բուլղար Մայկալ Իզմիրլիսկիի նկատմամբ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը իտալացի Դավիդե Կասկավիլան էր, ում հայը ըմբիշը կրկին բացարձակ առավելությամբ հաղթեց: Եզրափակչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմի հետ, որտեղ նա 11:0 հաշվով հաղթեց մրցակցին:
Եզրափակիչ գոտեմարտում առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 4:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին և դարձավ մրցաշարի հաղթող:
Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալ էր նվաճել նաև 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):